Քաղաքականություն

Ալիևի գլխավորությամբ՝ հանձնարարականներ է տրվել զորքերի մարտունակության բարձրացման վերաբերյալ

Vika B. 559 դիտում
Ալիևի գլխավորությամբ՝  հանձնարարականներ է տրվել զորքերի մարտունակության բարձրացման վերաբերյալ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածության մակարդակը և ապահովվածությունը: 


Տեղում զինծառայողների համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց լրացուցիչ հանձնարարականներ է տվել ձմեռային շրջանին նախապատրաստվելու, ստորաբաժանումներում ծառայողական-կենցաղային պայմանների բարելավման, զորքերի մարտունակության բարձրացման, սպառազինության և տեխնիկայի սեզոնային սպասարկման, ինչպես նաև անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ:


Պաշտպանության նախարարը խոսել է Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված բանակաշինության հաջող բարեփոխումների մասին և նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում, որը ձեռք է բերվել պետության ղեկավարի կողմից հեղինակավոր միջոցառումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի շահերի և դիրքորոշման վճռական պաշտպանության շնորհիվ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250