Սա աշխատում էր հին իշխանության հետ. Նիկոլ Փաշինյան
Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:
Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,- գրել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է եղել. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյան:«Մասնակցում էր նաև...
Սևանից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս...
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...