Վրաստանը մեկնաբանել է երկրում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու որոշումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի՝ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին հետ կանչելու որոշումը, գրում է ekhokavkaza.com-ը:
Սիբիգան իր որոշումը բացատրել է նրանով, որ Խարիշինը «բացարձակապես չի ըմբռնում պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները»:
Այժմ Կոբախիձեն պնդում է, որ որոշումն իրականում կապված է կենցաղային տեխնիկայի գնման հետ։
«Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, որը, եթե չեմ սխալվում, ունի նաև դիվանագիտական կարգավիճակ, ձեռք է բերել կենցաղային իրեր։ Սա ոչ ադեկվատ է համարվել ընթացող պատերազմի լույսի ներքո և դարձել նրա հետկանչման պատճառ: Սա մեր ունեցած տեղեկությունն է... Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Հիշեցնենք՝ https://auroranews.am/news/2024-09-09-kievy-het-e-kanchel-vrastanum-erkri-despaninավելի վաղ հայտնել էինք, որ Կիևը հետ է կանչել Վրաստանում երկրի դեսպանին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...