
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
«ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը վարկաբեկելուն. ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։
«Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձևով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։
Ելնում են նաև նրանից, որ շաբաթ օրը «Մեր ձևով» շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի, եւ բոլորը կհավանեն,- գրել է թերթը՝ հիշեցմամբ, թե ինչ էր ասել Նարեկ Կարապետյանը,- Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որեւէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որեւէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»: