Իշխանությունն ամեն բան անում է Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու համար․ «Ժողովուրդ»

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 


«Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։


Իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Առաջ» աջակենտրոն կուսակցության «Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածինում համակիրների մեծ բանակ ունի ու, ըստ իշխանությունների սոցիալական հարցումների, Խաչատրյանը առաջատար դիրքերում է: Իշխանությունների թեկնածուն` Արգիշտի Մեխակյանը, ևս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով:


Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար:


 Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել»,- գրում է օրաթերթը։ 

Քաղաքականություն