Հայտնի է՝ դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝
Առաջին դասարան
2025 թվականի հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
Երկրորդ դասարան
2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
3-12-րդ դասարան
2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանը 1 մլն 587 հազար եվրոյի 20 ջահ է գնել, իսկ կինը 380 հազար եվրոյով ադամանդե վզնոց ու ականջօղեր
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2019 թվականի մայիսի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժ...
Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել. Թադևոս Ավետիսյան
2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ փոքր...
Փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունների հետ կապված
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյո...
Վարչապետի գրառումից եմ տեղեկացել հունիսմեկյան միջոցառման մասին. Շենգավիթի թաղապետ. NEWS
Շենգավիթ վարչական շրջանում երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին տեղեկացել եմ վարչապետի գրառումից։ Այս մասին ա...