Վարչապետի գրառումից եմ տեղեկացել հունիսմեկյան միջոցառման մասին. Շենգավիթի թաղապետ. NEWS
Շենգավիթ վարչական շրջանում երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին տեղեկացել եմ վարչապետի գրառումից։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
«Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում։ Վարչական շրջանը, որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը եւս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ Կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսևորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և իբրև թե հանուն երեխաների»,– ասաց նա։
Մկրտչյանի խոսքով՝ այն ինչ կախված է եղել վարչական շրջանի կողմից իրականացվել է. «Մենք այգիներում դադարեցրել ենք աշխատանքները, հայտարարություններ են տարածվել, այգիներում խաղային ատրակցիոնները չեն աշխատել»։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել եւ գրել, որ այն իրեն ուղարկել են եւ հավաստիացրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...