Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չկա․ Պուտին
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե դա միջպետական հարաբերությունների ճգնաժամ լիներ, մենք առևտրատնտեսական կապերի աճ չէինք ունենա։ Այնինչ, չնայած այն ամենին, ինչ մենք տեսանք, ինչին մենք բախվեցինք, աճը, ընդ որում՝ զգալի աճը, շարունակվեց: Դրանից ի՞նչ միջպետական հարաբերությունների ճգնաժամ։ Ես կասեի, որ դա ավելի շուտ հույզերի ճգնաժամ էր»,-ասել է նա։
Պուտինի խոսքով՝ AZAL-ի ինքնաթիռի հետ ողբերգություն է տեղի ունեցել, ուստի պետք էր հանգիստ գլուխ հանել։
«Մեզ ժամանակ էր պետք»,-ավելացրել է նա:
Պուտինը հույս ունի, որ Մոսկվան ու Բաքուն շրջել են էջը AZAL-ի ինքնաթիռի աղետից հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Որոշումը կլինի ոչ հրապարակային». Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ոչ ոք իր հետ չի կապվել...
Որոշ անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
Կառավարությանն այսօր քննարկելու է «Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից...
Վենսը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին. մանրամասներ՝ հանդիպումից
ԱՄՆ պաշտոնյա Վենսը հայտարարել է, որ հնարավոր է շատերին հայտնի չէ, սակայն Ադրբեջանը եղել է վերջին երկիրը, որը լքել է Աֆղա...
8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել Արցախ
Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամ...