Պարզվում է` մի դավաճան բացահայտվեց, վայ. Նիկոլ Փաշինյան

Մեր իրականության մեջ ընդունված չի քննարկել զինվորական ծառայության մեջ գտնվող մարդկանց կողմից պետական դավաճանության այն բազմաթիվ դեպքերը, որոնք մենք բացահայտել ենք։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հետո ասում ենք՝ վայ, ոնց կարա սա տեղի ունենա, ո՞նց է դա հնարավոր ընդհանրապես։ Դե այդ դեպքերը քննվում են գաղտնի ընթացակարգով, դատավարությունները լինում են դռնփակ, բայց նրանք, ովքեր հասու են տեղեկատվությանը, մտածում ես՝ ո՞նց է սա հնարավոր։ Սա ինչի՞ մասին է վկայում, վկայում է այդ անհատի կերպարում առկա պրոբլեմների մասի՞ն, հանրության շրջանում առկա պրոբլեմի մասի՞ն, պետական համակարգում առկա պրոբլեմի մասի՞ն, օրենսդրության և կարգավորումների պրոբլեմի մասի՞ն, որովհետեւ այս դեպքերը նշանային են։


Ինչպե՞ս ենք մենք խոսում հայրենիքի մասին, ինչքան շատ ենք խոսում հայրենասիրության մասին, ինչքանո՞վ ենք ավանսով հերոս համարում բոլորին, հետո էդ հերոսների մեջ, պարզվում է, վայ, մի դավաճան բացահայտվեց, վայ, երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ, երրորդը, վայ, չորրորդը։ Վերջին տարիներին մենք տասնյակ դեպքեր ունենք, որ չես կարողանում առերեսվես այդ խնդրի հետ, չես կարողանում ուղղակի հավատաս, որ դա տեղի է ունեցել։


Մենք պետք է իմանանք՝ ինչը այնպես չենք անում, նաև մենք մեր իդեալի և հուսահատության բևեռներից մի քիչ ավելի կենտրոն գալու, իրականությունը ավելի հավասարակշռված ճանաչելու կարևոր հնարավորություն է»,–ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ