Քաղաքականություն

Թյուրքական աշխարհն ավելի կարեւոր դեր կխաղա մեր տարածաշրջանի անվտանգության գործում․ Էրդողան

Marine 1 րոպե 81 դիտում
Թյուրքական աշխարհն ավելի կարեւոր դեր կխաղա մեր տարածաշրջանի անվտանգության գործում․ Էրդողան

Մենք ոչ միայն հետեւում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլեւ աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:


Այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում:


Նա նշել, որ ակնկալում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության շարունակությունը։


«Մենք կարծում ենք, որ թյուրքական աշխարհն ավելի կարեւոր դեր կխաղա մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործում»,-ասել է Էրդողանը:


«Թուրքիան Հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250