ՄԱԳԱՏԷ-ն Ռուսաստանից ծանուցում է ստացել՝ Նովովորոնեժի ատոմակայանի վրա, ԱԹՍ-ների զնգվածային հարձակման մասին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ ռուսական կողմից տեղեկատվություն է ստացել Նովովորոնեժի ատոմակայանին Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին: Անցած գիշեր տեղի ունեցած հարձակման արդյունքում օբյեկտի միջուկային անվտանգությունը չի վտանգվել, ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ «ատոմակայանները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն»։
Հավելենք՝ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Նովովորոնեժի ատոմակայանի (ԱԷԿ) սառեցման աշտարակի վրա:
Մ«Ռոսէներգոատոմ» մամուլի ծառայության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը տեխնիկական միջոցներով ճնշվել և պայթեցվել է № 6 գործող էներգաբլոկի գոլորշիացնող սառեցման աշտարակի հետ բախվելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Վենսը հայտնել է` որն է Ռուսաստանի ցանկությունը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վերաբերյալ բանակցությունները կենտրոն...
Արցախում անկոտրում են. համաձայնագիր լինել չի կարող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թ...
Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ՔԿ-ում հարցաքննվել է. Armtimes
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս Քննչական կոմիտեում հարցաքն...
Արցախի պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պ...