Արցախի պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Արթուր Հարությունյանը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...