
Ուկրաինան գաղտնի մարտկոցների ցանց է ստեղծում․ WSJ

Ուկրաինան գաղտնի մարտկոցների ցանց է ստեղծում ռուսական հարձակումներից հետո էլեկտրաէներգիան խնայելու համար։ Հյատնում է WSJ-ը։
Հրապարակման համաձայն՝ ևս մեկ ձմռան սպասման մեջ Ուկրաինայի էներգամատակարարները ցանցի դիմադրողականությունը բարձրացնելու համար ապավինում են ամերիկյան նախագծված հսկայական մարտկոցների ցանցին, որոնք պահվում են գաղտնի վայրերում։
200 ՄՎտ համակցված հզորությամբ մարտկոցային ֆերմաները կարող են մոտ 600,000 տուն էլեկտրաէներգիայով ապահովել մոտ երկու ժամ, ինչը համարժեք է Վաշինգտոնի չափ քաղաքի։ Այս էներգաբլոկները կարող են ինժեներներին ժամանակ տալ վերականգնելու ծառայությունը և կանխելու էլեկտրաէներգիայի անջատումը։
Դրանց արժեքը 140 միլիոն դոլար է։ Մարտկոցները թիրախ չդարձնելու համար դրանց ճշգրիտ գտնվելու վայրը և անվտանգության միջոցառումների մանրամասները գաղտնի են պահվում։