Թրամփի՝ Գազայի ծրագիրը, դավաճանություն էր Նեթանյահուի համար․ Financial Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածում խաղաղության կարգավորման ծրագիրը անսպասելի և տհաճ իրադարձությունների շրջադարձ էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար և ընկալվել է որպես վերջին դավաճանություն, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հրապարակել էր Գազայի համար 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Առաջարկը, ի թիվս այլ բաների, նախատեսում է անհապաղ հրադադար՝ պատանդների 72 ժամվա ընթացքում ազատ արձակման պայմանով։ Ծրագիրը նաև նախատեսում է, որ Համասը և «այլ խմբավորումները» պետք է համաձայնվեն չմասնակցել Գազայի կառավարմանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։


Գազայի վերահսկողությունը պետք է փոխանցվի տեխնոկրատական ​​իշխանություններին՝ միջազգային մարմնի հսկողության ներքո։ Ծրագրի համաձայն՝ «Խաղաղության խորհրդի» կազմում կլինեն ինքը՝ Թրամփը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը և այլ քաղաքական գործիչներ։ Հրատարակության տվյալներով՝ Գազայի վերաբերյալ Թրամփի նախագծի ծրագիրը Նեթանյահուին ներկայացվել է Նյու Յորք կատարած այցի ժամանակ՝ իր ամենամոտ խորհրդականների և ԱՄՆ ներկայացուցիչների ներկայությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ