Քաղաքականություն

Ես Պուտինին կտայի Ուկրաինայի չորս մարզերն ու Ղրիմը, եթե նախագահ դառնայի. Արեստովիչ

Ես Պուտինին կտայի Ուկրաինայի չորս մարզերն ու Ղրիմը, եթե նախագահ դառնայի. Արեստովիչ

Ես Պուտինին կտայի Ուկրաինայի չորս մարզերն ու Ղրիմը, եթե նախագահ դառնայի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:


Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում Արեստովիչը ներկայացրել է խաղաղ կարգավորման իր տեսլականը, եթե հայտնվեր ուկրաինական պետության գլխին:


Նա հայտարարել է, որ առաջին հերթին կթռչեր Մոսկվա բանակցությունների համար: Նրա խոսքով՝ ինքը կփոխեր Ուկրաինայի արտաքին և ներքին քաղաքականությունը՝ երաշխավորելով, որ երկիրը այլևս երբեք սպառնալիք չի ներկայացնի Ռուսաստանի համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով նմանատիպ քայլեր ՌԴ-ի կողմից:


Բացի այդ, Արեստովիչը պատրաստ է Պուտինի հետ համատեղ աղոթք անցկացնել զոհվածների համար և ծաղիկներ դնել հակամարտության երկու կողմերի հուշարձաններին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250