Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների. Վայոց Ձորի մարզպետ
Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Սիրելի վայոցձորցիներ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը Արցախի ուղղությամբ հարձակման են անցել:
Հաշվի առնելով Վայոց ձորի սահմանամերձ լինելու փաստը, հարկ եմ համարում նշել, որ մեր մարզի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և կայուն:
ՀՀ Զինված ուժերը Հայաստանի և Արցախի բոլոր սահմանային հատվածներում վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տալիս արժանի հակահարված:
Խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, զգոն լինել, չտրվել առցանց տիրույթում հայտնվող սադրանքներին ու ապատեղեկատվությանը, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը:
Մեկ անգամ ևս հորդորում եմ զգոն լինել, առանց խուճապի մատնվելու, վստահել մեր հզոր ԲԱՆԱԿԻՆ:
Վայոցձորցիները արցախցիների կողքին են, մենք ուժեղ ենք միասին, հաղթանակը մերն է:
Կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր Բանակը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...