Քաղաքականություն

Չկա նույնիսկ մեկ ստորակետ, որը չենք կարող հիմնավորել․ Մամիջանյան

Marine 1 րոպե 58 դիտում
Չկա նույնիսկ մեկ ստորակետ, որը չենք կարող հիմնավորել․ Մամիջանյան

Ես առաջին անգամ եմ այս հանձնաժողովում նախագիծ ներկայացնում։ Բայց եթե պատրաստ եք իմ հետ մտնել բովանդակային քննարկման մեջ ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին վերտառությամբ հոդվածի վերաբերյալ՝ ես այսօր ամբողջ օրս կազատեմ և մեծ սիրով դրան կտրամադրեմ։ Բայց դժբար թե դուք նման բան անեք։ Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի դիտարկմանը, թե անմաստ կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի մեջ բովանդակային քննարկման մեջ մտնել, եթե նախագիծը միևնույն է՝ գնալու է լիագումար։


Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ եթե կարիք լինի՝ պետք է ամբողջ օրը մնալ և հանձնաժողովի նիստում քննարկել հարցը։ «Մենք պատրաստ ենք ու որևէ կերպ դրանից չենք խորշում»,-ասել է Վարդանյանը։


Ալխաս Ղազարյանն էլ պնդել է, որ բովանդակային քննարկման կարիք չկա, քանի որ ներկայացված նախագիծը նման է շարադրության։ «Այսինքն, կանխատեսելի էր, որ տանելու ենք լիագումար, այսինքն, քննարկման կարիք չկա»։


Մամիջանյանն էլ արձագանքել է, որ ճիշտ կլինի դպրոցական ձևակերպումներից զերծ մնալ, որպեսզի չսկսի ՔՊ-ի ներկայացրած նախագծերը քննարկել։ «Եթե կարող եք նման վերտառությամբ նախագծի շուրջ բովանդակային քննարկման մեջ մտնել՝ ես սիրով կազատեմ իմ ամբողջ օրվա գրաֆիկը և ամբողջ օրը ձեր հետ բովանդակային կքննարկեմ։ Վստահեցնում եմ, այս հայտարարության մեջ չկա, նույնիսկ մեկ ստորակետ, որը չենք կարող հիմնավորել»,-ասաց Մամիջանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250