Քաղաքականություն
Կարևոր
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Բաքվում պահվող հայերի հարցով հրատապ հարցումներ է ուղարկել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։
Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միակ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։
Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին չունենք վարչապետի թեկնածու. պատրաստ ենք քննարկել. «Պատիվ ունեմ»
Ուզում են հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին
Ո՞վ է Արտակ Զեյնալյանին փոխարինելու Երևանի ավագանիում
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պողոսյան, Քամրան Ռազմովար և Ռոման Ցիպին. ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երեքը. Լապշինը մանրամասնել է
Mariam Z.