Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:
«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», - գրել է Ալիևը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:
«Եթե Ադրբեջանը կատարի մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ փաստաթուղթը»,- ասել էր Փաշինյանը՝ չբացահայտելով համաձայնագրի բովանդակությունը: Միաժամանակ, Փաշինյանը շեշտել էր Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների քննարկման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անկլավների հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանո...
Իրանիում է գտնվում 160 հայ զինվոր. Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանմ...