
«ՔՊ» պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին

ԱԺ նիստում այսօրվա նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։
Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում անդրադարձել է հնչած քննադատություններին՝ նշելով. «Դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16,500 բուժքույր, և առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։
Բացի այդ՝ իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կրթական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։