
«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած. Սուքիասյան

«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած: Այս մասին «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավոր ու պետական պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն Հայաստանի Հանրապետության մասնավոր կառույցները ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից։ Պետք է մեր մասնագետները նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր գիտությունէ, նոր մտքեր, նոր ճկունություն է պետք։ Պետք է մեր մասնագետները կարողանան այդ նոր գործիքներին տիրապետեն, կարողանան դրա դեմն առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն»,–ասել է նա։
Սուքիասյանի խոսքով՝ եթե մենք կարողանանք այս համակարգը ստեղծել, դա կդիտվի, որ Հայաստանը այդ հարթակը ունի, միգուցե այլ պետությունների էլ կարողանանք օգնել, որովհետև այդ գործիքները միշտ նման են լինում։