Զախարովան Երևանին և Բաքվին առանձնահատուկ կոչեր է հղել
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելուն։
Զախարովան նշել է, որ հունիսի 15-ի Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպը կապ չունի ՌԴ խաղաղապահների հետ և նրանք գործել են երկու կողմերի շահերից ելնելով։
Խոսելով Լաչինի միջանցքի անցակետի փակման և Արցախի հումանիտար խնդիրների մասին նշել է, «մենք շարունակում ենք մեր աշխատանքները խաղաղապահ զորախմբի և այլ ուղիներով՝ ապաշրջափակելու համար միջանցքը։ Հույս ունենք, որ հայկական ու ադրբեջանական կողմերը կիրականացնեն եռակողմ հայտարարությունից բխող իրենց բոլոր պարտավորությունները։ Կոչ ենք անում Երևանին չմեկուսանալ եռակողմ ձևաչափերով տարվող աշխատանքներից։ Հայաստանի դադարները վատթար են անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և հանգեցնում էսկալացիաների։ Իսկ Բաքվին կոչ ենք անում լիարժեքորեն բացել Լաչինի միջանցքը և Արցախի բնակչությունը չդարձնել Երևանի հետ հակասությունների պատանդ»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...