Քաղաքականություն

Կարևոր է, որ կուսակցությունը լինի ամենաթափանցիկ գործող համակարգը. վարչապետ

Կարևոր է, որ կուսակցությունը լինի ամենաթափանցիկ գործող համակարգը. վարչապետ

Քաղաքական համակարգի կայացման առումով շատ կարևոր է, որ կուսակցությունը լինի ամենաթափանցիկ գործող համակարգը, և մենք պետք է այդ որոշումը կայացնենք, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ճիշտ չի լինի՞ արդյոք, որ կուսակցություններում վարչությունների կազմերը լինեն ընտրովի, այնպես՝ ինչպես ՔՊ-ում։


«Հայաստանի կուսակցությունները 90 տոկոսով վարչության կամ ղեկավար մարմնի կազմը 1-2 հոգի են գրում, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, որտեղից ընտրվեց։ Մենք ժողովրդավար երկիր ենք, պետք է գտնենք մեխանիզմներ, որ մեր երկրում գործող կուսակցությունները նույնպես համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին»,-ասաց Փաշինյանը։


Նա նշեց, թե դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել.


«Կոնսպիրատիվ կառույցները ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, թող գնան, զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250