Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ջղագրգիռ. Վարդանյանը` Փաշինյանին

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ջղագրգիռ, կարո՞ղ է պատճառն այն է, որ ստիպված եք եղել խոստովանել միջազգային ամբիոններից, որ տապալվել է այն օրակարգը, որն ուզում էիք վաճառել ժողովրդի վրա, այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ օգոստոսի 8-ի օրակարգը չի կարող տապալվել, քանի որ խաղաղությունն իրականություն է: Նա հայտարարեց, որ խաղաղությունն ավելի ու ավելի ինստիտուցիոնալ է դառնալու։


«Ինչ վերաբերում է օգոստոսի ութի օրակարգին, դուք եք ուզում, որ այն տապալվի, բայց բացառված է դա։ Ես, այդ թվում՝ միջազգային կառույցներում, արձանագրումն արել եմ, որ այն չի՛ կարող տապալվել, որովհետև խաղաղությունն իրականություն է, և խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,- ասաց Փաշինյանը։


Վարչապետը նաև անդրադարձավ աղմկահարույց սպանությունների գործերին՝ նշելով, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը բացահայտված է։

Քաղաքականություն