
Հասկանում եք, չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը. Մարիամ Ծատրյանը` Խամոյանին

Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին: Այս մասին է գրառել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Տիկին Խամոյանը ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «...Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.
2024 թվականի դրությամբ ՀՀ-ում ՀԱՇՎԱՌՎԱԾ Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը: Հասկանում եք, չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք, չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:
Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով:
Խնդրում եմ լրատվամիջոցների մեր գործընկերներին զգոն լինել հնչեցված թվերի իսկության նկատմամբ»,- գրել է Ծատրյանը: