Քաղաքականություն

Գնունու շուկայի տնտեսվարողները տեղյակ են եղել սպասվող քանդման աշխատանքներից. Խոջայան

Marine 13 դիտում
Գնունու շուկայի տնտեսվարողները տեղյակ են եղել սպասվող քանդման աշխատանքներից. Խոջայան

Երևանի քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին։ Այս մասին Գնունի շուկայի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։


«Իրենց խնդրանքն ենք բավարարել, որպեսզի նրանց ժամանակ տրվի մինչև սեպտեմբերի 30–ը, և հնարավորություն ունենան իրենց ապրանքները տեղափոխելու, կրպակներն ու տաղավարները ազատելու համար։ Այն խոսակցությունները, թե կրպակներում ապրանքներ են եղել իրականությանը չի համապատասխանում , որովհետև չկա այդպիսի կրպակ, որն այս պահին ապամոնտաժվում է, և որի մեջ կա գույք»,–ասել է Խոջայանը։


Երևանի քաղաքապետարանը չի քննարկել տնտեսվարողներին նոր տաղավարներ տրամադրելու հարցը։


«Այս պահին նման առաջարկ և պահանջարկ չի եղել։ Կան նաև կրպակների տնտեսվարողներ, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, բայց դրանց ժամկետներն ավարտված են։ Բայց քանի որ Կադաստրի պետական կոմիտեում այդ վարձակալության պայմանագրերը դեռ լուծված չեն, հետևաբար նրանց մասով այս պահին որևէ գործողություն չի իրականացվում »,–ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250