Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագիրը կարող է ազդել Ուկրաինայի հակամարտության վրա. Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի գոտու խաղաղության ծրագիրը կարող է կիրառվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը:
«Նախագահը ցանկանում է խաղաղություն տեսնել ամենուրեք։ Խոսքը միայն Գազայի մասին չէ։ Խոսքը այն մասին է, թե ինչպես սա կիրականացվի Մերձավոր Արևելքի այլ մասերում և ինչպիսին կլինի արդյունքը։ Այն կարող է կիրառվել նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում», - ասել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆի խոսքով՝ երկու հակամարտություններն էլ պետք է լուծվեն, բայց Ղազայի համար արդեն գոյություն ունի կարգավորման ծրագիր, ի տարբերություն ուկրաինական ճգնաժամի։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Կոնջորյանը պատասխանել է ընդդիմության հայտարարություններին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ
Իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմ...
Եղե՞լ եք Շուշիում․ Աբրահամյանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան. «Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակի շքերթից հետո Փաշինյանն ու Պուտինը կարճ զրույց ունեցան
Տեսախցիկները ֆիքսել են, որ Մոսկվայում Մայիսի 9-ի հաղթանակի շքերթից հետո կարճ զրույց ունեցան։ Հիշեցնենք՝1945 թ...