Եղե՞լ եք Շուշիում․ Աբրահամյանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի` Լիտվայում Շուշիի վերաբերյալ արած այն հայտարարությունը, թե Շուշիում ոչ մի ներդրում չի արվել, որևէ բնակելի շենք չի կառուցվել:
Ապա թվարկեց, թե վերջին տարիներին ինչ շինություններ են կառուցվել Շուշիում, և ովքեր այցելել են Շուշի, վստահաբար նկատած կլինեն թե բնակելի շենքերր, թե հյուրանոցները, թե Կենտրոնական բանկի շենքը, մանկապարտեզներ, տարատեսակ այլ շինություններ: Եվ հարցրեց Փաշինյանին` արդյոք ինքը պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում և տեսե՞լ է արդյոք իր թվարկած շինությունները, որոնք պատերազմի ժամանակ չեն վնասվել, այսինքն` ոչնչացված չէին:
Ի պատասխան` Փաշինյանը հայտնեց, որ Իջևանում, օրինակ, այսօր կառուցվում է նոր բնակֆոնդ և ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք տարիներ շարունակ չեն ասֆալտապատվել: Հետո ասաց` ինքը հիմա էլ է շարունակում պնդել նույնը, որ Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել, և հայտարարեց, թե նախորդ իշխանությունների օրոք գուցե Բադեն-Բադենում ավելի շատ ներդրում է եղել, քան Շուշիում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Շուշիում 30 տարվա ընթացքում բնակելի շենքեր չեն կառուցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Տարածաշրջանում պատերազմ է հասունանում Բաքվի սխալի պատճառով. Քամալ Խարազի
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին ասել է, որ Սիոնիստական ռեժիմը պատահաբար չի...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...