Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի գործի և ՄԻԵԴ-ի որոշումների մասին
«Մարտի 1»-ի գործի հետ կապված՝ դուք գիտեք, թե ես անձամբ ինչքան շահագրգռված եմ, բայց իմ շահագրգռվածությունը կրկնակի, տասնապատիկ կաշկանդվածություն է նաև ինձ համար, որովհետև չլինի, թե ես վարչապետ եմ ու վարչապետի կարգավիճակի բերումով ինչ-որ ազդեցություններ են գործում, ինչը խնդրահարույց է: Ես շատ ուրախ եմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման առիթով: Այդ մասին Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի զոհերի ՄԻԵԴ-ի վճռին, համաձայն որի՝ ՀՀ-ի կողմից մի շարք խախտումներ են արձանագրվել:
«Մենք ունենք դիլեմաներ: Առաջինը՝ մենք ինչպե՞ս ենք պաշտպանում ժողովրդավարությունը և ինչպե՞ս ենք պաշտպանում ժողովրդավարությունը, որ չստացվի, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո բռնապետություն ենք հաստատում: Սրանք շատ լուրջ դիլեմաներ են: Եթե ժողովրդավարությունը քեզ համար ընդամենը պիտակ է, այդտեղ հեշտ է, բայց եթե ժողովրդավարությունը քեզ համար հավատամք է, շատ դժվար է գործել, որովհետև մի դեպքում տեսնում ես ժողովրդավարության խոցելիությունը, մյուս դեպքում ասում ես՝ մի րոպե, այս ժողովրդավարության խոցելիությունն իբրև պաշտպանելու համար կարող ես անել քայլեր, որ ինքդ շեղվես ժողովրդավարական ուղուց: Եթե դա քեզ համար արժեք է, այդքան էլ հեշտ չէ անել: Մենք պետք է մեր պրոբլեմների հետ առերեսվենք, և պետք է այդ պրոբլեմները հասկանանք՝ ինչպես են լուծվում:
Ես որ ասում եմ՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, «Մարտի 1»-ի գործը իհարկե բացահայտված է: Հիմա էլ քրեական գործերը ամբողջությամբ հրապարակային են: Ամեն ինչ նկարագրված է, բացարձակապես ամեն ինչ նկարագրված է՝ ապօրինի խմբերի ձևավորումը, նրանց վճարումը, ով փողը տվեց, ով ում տվեց և այլն: Այլ բան, որ դատական հարթության մեջ այս ամեն ինչը պետք է արձանագրվի օրինական ձևով:
Բայց հասկանում եք՝ իմ ամեն նախադասություն՝ այս թեմայով ասված, հետո կարող է օգտագործվել և՛ այս կողմից, և՛ այն կողմից, և՛ այն կողմից։ Միջազգային հանրությունը մեր ժողովրդավարությունն ավելի շատ է տեսնում և գնահատում, քան մենք ինքներս»,- նշել է նա՝ հավելելով, որ ժողովրդավարությունը դեռ չի հասել այն աստիճանի, ինչ աստիճանի կարող է հասնել:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի վճռին՝ Փաշինյանն արձագանքել է. «ՄԻԵԴ-ի որոշումները շատ լուրջ ազդակ պետք է դառնան, որ մեր ամբողջ դատաիրավական համակարգը պրոբլեմներ ունի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով ՀՀ-ի կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք․ Ալիև
Մենք հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք։ Իլհամ Ալիևն այս հայտարարությ...
Նախագահը ստորագրել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետ...
Մի սևազգեստ լակոտի պառկեցրել էին ասֆալտին. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մա...
Զելենսկին կոչ է արել Չինաստանին միավորվել ընդդեմ Ռուսաստանի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ) միավորվել արևմտյան պետությո...