Քաղաքականություն
Մի սևազգեստ լակոտի պառկեցրել էին ասֆալտին. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ լակոտի ոստիկանները…
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ լակոտի ոստիկանները պառկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել:
Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումած խնդրում էր` այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սևազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու: Քանի որ ողորմելին, ինչպես մյուս մարդիկ, ընդամենը երկու ձեռք ուներ, ստիպված եղան ոտքերից քաշքշել:
Այդ ընթացքում երեք կետից երեք փորավոր ոստիկաններ շարունակում էին հեռախոսներով նկարահանել սրտաճմլիկ տեսարանը: Մայթերին հավաքված մարդկանց միահամուռ կարծիքով ոստիկանության անձնակազմին ամսվա վերջին շռայլ պարգևավճարներ են սպասվում: Մի տարեց մարդ էլ փնթփնթում էր, թե նույնիսկ Անդրոպովի հրահանգներն այդպիսի ջանասիրությամբ չեն կատարվել ժամանակին: Քայլ արա՛, մերժիր... սևազգեստներին... սպիտակների ու սևերի պայքարը թեժանում է: Մի բանն է վատ, որ չիմացա, թե ո՞ւր հետո տարան այդ լակոտին. գուցե՞ լրագրող-ընկերներս պարզեն ու ինձ և մեր հանրությանը տեղեկացնեն: Ամեն դեպքում, բոլորին խորհուրդ եմ տալիս վաղվանից հոժար կամքով հագնել ծաղկավոր շորեր՝ շառից-փորձանքից հեռու...»:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...