Քաղաքականություն

Լեբեդևը վստահ է, որ Հայաստանը չի դադարեցնի մասնակցությունը ԱՊՀ–ին

Marine 1 րոպե 308 դիտում
Լեբեդևը վստահ է, որ Հայաստանը չի դադարեցնի մասնակցությունը ԱՊՀ–ին

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի հեռավար մասնակցության կապակցությամբ հայտարարել է` մտավախություն չկա, որ կառույցին անդամակցող որևէ երկիր ցանկանում է դադարեցնել իր ակտիվությունը:


«Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Գրիգորյանը ելույթ է ունեցել տեսակապի ձևաչափով, բայց գործնական խոսքով։ Մենք ոչ մի կասկած չունենք, որ որևէ անդամ պետություն ցանկանում է դադարեցնել ԱՊՀ–ի շրջանակներում իր գործունեությունը։ Բոլոր ելույթ ունեցողները խոսել են կազմակերպության պահպանման կարևորության, տնտեսական համագործակցության՝ որպես մեր փոխգործակցության գերակա ուղղության մասին», - Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։


Նա նշել է, որ Հայաստանը հավանություն է տվել օրակարգային փաստաթղթերի մեծ մասին։


ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Բելառուսի մայրաքաղաքում կայացած նիստում հաստատել են 25 փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի ընդլայնմանը: 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250