Այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. Գառնիկ Դանիելյան

Ներկայիս իշխանությունը ամեն կերպ փորձում է հաճոյանալ Ալիևին և Էրդողանին, որպեսզի շանս ստանա վերարտադրվելու, նրանց նպատակն է Էրդողանի և Ալիևի հոգին փառավորելը.  լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


 «Ուղարկվող պսակները նույնիսկ չեն բարեհաճում պատշաճ կերպով ուղարկել, տաքսիով են ուղարկում, սա վերաբերմունք  չէ»,-ասել է նա:


Խաղաղության մասին հայտարարությունները պատգամավորը «հերթական մանիպուլյացիա» է որակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի, Հայաստանում ադրբեջանցիների տեղակայման մասին։


Դանիելյանը զգուշացնում է՝ այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. «Ներկայիս իշխանությունները ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների, պատմության, ազգանվեր գաղափարախոսության»։


Նա ցավով արձանագրում է, որ իշխանությունները «սկսել են նոր կետից՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ, այսքան արհավիրքներ բերելով խմբագրում են մեր պատմությունը: Պատգամավորը կոչ է անում սերունդներին դաստիարակել հերոսների օրինակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը։

Քաղաքականություն