
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար։
«Ինտենսիվ բանակցությունները ընթանում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հաջողությամբ կնքված համաձայնագրի հասնելու համար։
Տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված են, Համասը լիովին տեղյակ է այս քննարկումների մասին, և Իսրայելը տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Գործարքի համար ավելի շատ բարի կամք և ոգևորություն կա, քան ես տեսել եմ այդքան տասնամյակների ընթացքում։ Բոլորը ուրախ են այս մահվան և խավարի շրջանը թողնելու համար։ Ես պատիվ եմ համարում մասնակցել այս բանակցություններին։
Մենք պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։