Ուշագրավ զուգադիպություններ՝ Փարաքարում սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում:
Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում
Ընտանիքի անդամները օրաթերթին դեպքի օրը պատմեցլ են, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետևելու, և այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը:
Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն
Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։
«Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց եւ նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը:
Իսկ ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը ևս 7 ամիս առաջ Մերաձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։
Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի և ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա։ Բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել. փնտրում են ու փնտրում»։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում միանգամից 3 համայնք կունենա նորակառույց մակապարտեզ
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքն...
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվոր...
Չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ. Զեղծարարները զանգում ու ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. մանրամասներ
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել.«Հարգելի՛ քաղաքացիներ,ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի ար...
Կոտրել են Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել
Կոտրել են Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել:«Ֆեյսբուքյան էջս այս անգամ, իսկապես, կ...