ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախկին պաշտոնյային
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, նա այնտեղ է եղել մոտ 50 րոպե։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում` Սանկտ Պետերբուրգում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում է օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չեն կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։
Ըստ տեղեկությունների՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմում վիրավորված անձանց տրվող 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են
Շահառու են ռազմական գործողություններին մասնակցած այն անձինք, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկ...
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու աղոթում վիրավոր զինվորների համար. Մխիթարյան
Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված...
Միայն երեկ հակառակորդն ունեցել է 130 զոհ, 260 վիրավոր. ՊԲ ներկայացուցիչ
Միայն երեկ հակառակորդն ունեցել է 130 զոհ, 260 վիրավոր, ոչնչացվել է 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 11 տարբեր տիպ...
Իրավապահները բերման ենթարկեցին Էդուարդ Շարմազանովին,Արսեն Բաբայանին, Կարինե Աճեմյանին և Վահրամ Բաղդասարյանին
Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության...