Հունգարիան Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագրեր չունի

Հունգարիան Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագրեր չունի, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


Նախարարի խոսքով՝ Պաղեստինի ճանաչումը խաղաղություն չի բերում Մերձավոր Արևելքին, այլ ավելի է խորացնում այն։ Սիյարտոն Աբրահամի համաձայնագրերը մեջբերել է որպես իրավիճակը կարգավորելու միակ հաջողված փորձ։


Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է Լոնդոնի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։ Նմանատիպ հայտարարություններ են արել նաև Ավստրալիայի, Կանադայի և Պորտուգալիայի իշխանությունները։ Կիրակի օրը Ֆրանսիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը հայտարարել են Պաղեստինը ճանաչելու մասին։ Արևմտյան մի շարք երկրների հայտարարությունները Պաղեստին պետությունը ճանաչելու իրենց մտադրության մասին մերժվել և դատապարտվել են Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից։


Պաղեստին պետությունը նախկինում ճանաչվել էր 147 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել Պաղեստինի ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության վրա։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչել են տասը պետություններ, այդ թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Հայաստանը։

Քաղաքականություն