
Բացառված է ինքնասպանությունը. ՌԴ-ում Հայաստանի դեսպանը` Բորիս Ավագյանի սպանության մասին

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել է գործարար, ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի սպանության վարկածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նա նախօրեին փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։
«Բացառված է նման բան: Իր զարկերակը կտրել է` «վեննաներն» է կտրել, փակ դռան հետևում: Անկեղծ ասած, հիմա տրամադրություն չունեմ, չեմ ուզում այլ բաներ խոսել մինչև պատկան մարմինների խոսելը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Արսենյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի շենքում հայտնվել՝ Արսենյանը նշել է, որ մուտքն ազատ է, և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, օրինակ, հյուպատոսական ծառայություններ ստանալու համար կամ այլ հարցերով։ Հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Ավագյանն «իր ոտքով, ազատ կամքով է եկել հյուպատոսարան»։