«Մեր ընկերների և թշնամիների հայացքներն ուղղված են մեզ»․ ինչ են քննարկել Բլինքենն ու Գալանտը
Այցով ԱՄՆ ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ամերիկյան վարչակազմի ջանքերն ուղղված են Իսրայելի և «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորման միջև պատերազմի կանխմանը:
«Բլինքենն ընդգծել է հակամարտության էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը, դիվանագիտական լուծման կարեւորությունը, որը թույլ կտար լիբանանցի եւ իսրայելցի ընտանիքներին վերադառնալ տուն», – ասված է հանդիպման մասին զեկույցում, որը հրապարակել է Պետդեպարտամենտը:
Գալանտի այցի նպատակներից մեկը Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության նվազումն էր։
«Մեր ընկերների և մեր թշնամիների հայացքներն ուղղված են մեզ։ Մենք պետք է արագ հաղթահարենք տարաձայնությունները եւ ուս ուսի կանգնենք», – հայտարարել է իսրայելցի նախարարը։
Քննարկվել է նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Բլինքենն ընդգծել է հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...