
Իրանը և Ռուսաստանը մի շարք նոր փաստաթղթեր կստորագրեն. փոխնախագահ

Իրանը և Ռուսաստանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ծառայությունը էլ հայտնել է, որ Էսլամին «Համաշխարհային ատոմային շաբաթվան» մասնակցելուց բացի, կայցելի «Ռոսատոմ» և Կուրչատովի անվան ինստիտուտ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։