Էրդողանը մեկնաբանել է ՌԴ–ի, Չինաստանի և Թուրքիայի միջև միության գաղափարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև տարածաշրջանային սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված հնարավոր միության մասին հայտարարությունը, ընդգծել է, որ դեռևս լիովին ծանոթ չէ նախաձեռնությանը, բայց մաղթել է, որ «ամեն ինչ լինի այնպես, ինչպես ավելի լավ է»։


«Անկեղծ ասած, ես լիարժեք չեմ հետևել այդ հարցին, բայց թող լինի այնպես, ինչպես ավելի լավ է», – նշել է Էրդողանը Նյու Յորքում լրագրողների համար մեկնաբանության ժամանակ։


Ավելի վաղ MHP կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր ռազմավարական դաշինք ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ որպես հակակշիռ «չարիքի կոալիցիային», որը ներառում է ԱՄՆ–ն և Իսրայելը։ Նա մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ավելի քան 700 օր տևող ցեղասպանության մեջ և ընդգծել, որ Իսրայելի սադրանքները անմիջական սպառնալիք են ստեղծում Թուրքիայի անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։

Քաղաքականություն