Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջը, Հայաստանը` մնաց ձեռնունայն. Սուրենյանց
ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Օրեր շարունակ չէի ցանկանում անդրադառնալ թեմային՝ չվնասելու կանխավարկածով․ հույս կար, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։ Սակայն այցը, դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։ Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։
Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։ Հակառակ դեպքում նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։ Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետն արձակուրդ է ուղարկել փոխվարչապետ Ավինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելոի մասին որոշում է ստորագրել.«Ղեկավարվելով «Կառավարությա...
Լավրովը մեկնաբանել է Կալասի խոսքերը` ԵՄ-ն կօգնի Հայաստանին` ինչպես Մոլդովային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինքնախոստովանական ցուցմունք է անվանել ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա...
Թուրքիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կխոսի Պաղեստինի անունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ...
Հայաստանի բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան
Պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է և վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ ու զարգացումներ...