Հայաստանի բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան
Պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է և վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ ու զարգացումներ են տեղի ունեցել, որոնք աննախադեպ են ոչ միայն ծավալով, այլև բովանդակությամբ: Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակի բարեփոխումների ռազմավարության մեր կարևորագույն նորություններից մեկն այն է, որ մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից: Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է լուռ և հետևողականորեն, բայց ռազմավարական, քաղաքական մակարդակում մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ նպատակի համար է մեզ հարկավոր բանակը, քաղաքական ինչ խնդիր լուծելու համար է դա պետք: Եվ այստեղ էլ մենք հենվում ենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
«Մեզ համար հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի քաղաքական, այժմ արդեն իրավական արտահայտումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ այսօր և երբևէ ՀՀ-ի բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չունի և չի ունենալու»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի լարվածության ֆոնին Սթարմերն ու Թրամփը խոսել են խաղաղության համաձայնագրից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իրանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան ուշ թեստավորվի ժամանողն, էդքան լավ. Ավինյանը՝ օտարերկրացիների մուտքի մասին
ԱԺ -ում շարունակվում են ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները: Քննարկման ընթացքում պարետ Տիգր...
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական. Աննա Հակոբյան
Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախեն...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...