Վերջին 3 տարում ամենաշատը ՔՊ–ից հեռացվել են այս տարի՝ 625 անձ
2022 նոյեմբերի 1–ից առ այսօր հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության (այսուհետեւ՝ Վարչություն) 169 նիստ, որոնցից 122-ը անցկացվել է առկա ձևաչափով (հերթական եւ արտահերթ), 47-ը՝ առցանց։
Վարչության նիստերի ընթացքում քննարկվել են կազմակերպչական, կառավարչական, քաղաքական, կադրային, կարգապահական, գաղափարական, ռազմավարական բնույթի հարցեր։
Վարչության նախաձեռնությամբ Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Նախաձեռնող խմբի 107 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական, գաղափարախոսական, ներկուսակցական, կազմակերպչական բնույթի հարցեր։
2025թ․ սեպտեմբերի դրությամբ Կուսակցության անդամների թիվը 6229 է։ Հաշվետու ժամանակահատվածում Կուսակցության շարքերն են ընդունվել․
2023 թվականին՝ 600 քաղաքացի,
2024 թվականին՝ 897 քաղաքացի,
2025 թվականին՝ 455 քաղաքացի։
2022թ․ նոյեմբերին կուսակցության անդամների թիվը 5334 էր։
Հաշվետու ժամանակահատվածում կուսակցությունից հեռացվել է 1057 անձ, որից
2023 թվականին՝ 205 անձ,
2024 թվականին՝ 227 անձ,
2025 թվականին՝ 625 անձ։
Նշված անձինք Կուսակցությունից հեռացվել են կարգապահական պատճառներով։ Խիստ նկատողություն է հայտարարվել 4, նկատողություն՝ 2 կուսակցականի:
2025 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ Կուսակցության տարածքային կազմակերպությունների քանակը 60 է։ 2022 թվականի նոյեմբերին Տարածքային կազմակերպությունների քանակը 43 էր։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող եք լաց լինել». Արևմուտքը հրաժեշտ տվեց Զելենսկուն. ամերիկացի լրագրող
Ռուսաստանին ATACMS-ով հարվածելու իր որոշմամբ Զելենսկին որոշել է իր և իր երկրի ճակատագիրը, X սոցիալական ցանցում հայտնել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ:
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։Հոկտեմբերի 2...
Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետին հետ է կանչել արձակուրդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու իր որոշումը:«Ղեկավարվելով...