Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար և փոխհատուցում են առաջարկել․ Գառնիկ Դանիելյան
Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն այսօր կտեսնեն արևի ամբողջական խավարումը
Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն այսօր կարող են դիտել արևի ամբողջական խավարումը, որը հեռարձակվում է ՆԱՍԱ-ի կողմից։Մեքսիկ...
Քաղաքացին փորձում էր ինքնավնասում կատարել՝ ծաղկի վաճառքի կետն էին ապամոնտաժում
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևանի Սարյան փողոցում քաղաքացին փորձում է ինքնավնասում կատարել: Aurora News-ին հայտնի դարձավ,...
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխ...