Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել․ հայտնի է՝ ովքեր էին ներկա
Իսրայելը շարունակում է քննարկել անցյալ գիշեր Իրանի հրթիռային հարձակմանն իր պատասխանի հնարավոր տարբերակները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Թել Ավիվում անվտանգության ուժերի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա էին Իսրայելի ներքին անվտանգության ծառայության՝ Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարը, արտաքին հետախուզության՝ Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերցի Հալևին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Խորհրդակցությունը տեղի է ունենում Իսրայելի դեմ լայնածավալ հրթիռային հարձակման հաջորդ օրը։ Հիշեցնենք՝ Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, 100-ից ավելի հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի...
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է. Փաշինյան
Ժամանակ է անցել արդեն 4 տարի, և բնական է, որ այս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իրադարձություններին 20...
Նիկոլ Փաշինյանը խոսել է անկլավների մասին
Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...