
«Ժողովուրդն է հանձե՞լ, թե դուք եք հասցրել արհավիրքին». Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ դատարանի բակում կատարած հայտարարությանը։ Նախագահն ասել էր․
«Մեր իշխանության ժամանակ սրանից 20 անգամ ավելի լավ պայմաններով կարելի էր խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց դա մեր ժողովրդի այն ժամանակվա պահանջներին չէր համապատասխանում»։
Էդմոն Մարուքյանի խոսքով Սերժ Սարգսյանը անուղղակի մեղադրում է ժողովրդին, թե այսօր համաձայն է նվաստատցուցիչ պայմաններին ու միակողմանի զիջումներին, իսկ իր ժամանակ 20 անգամ լավ պայմաններին համաձայն չէր։
«Եթե գնային զիջումների վտանգ կար, որ իշխանությունը կկորցնեն, հետևաբար «ոչմիթիզականություն» են քարոզել․․․այնինչ առաջնորդները պետք է ժողովրդին ներկայացնեին, որ արհավիրք պատերազմ է լինելու և պետք է զիջումներ կատարվեն»,- ասում է Մարուքյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը մեղքը բարդում է ժողովրդի վրա։
«Ժողովուրդն է հանձնող դարձե՞լ, թե դուք եք ձեր վարած քաղաքանությամբ բերել հասցրել այս արհավիրքին»,- ասում է Մարուքյանը՝ նշելով, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, նրանք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, պետք է ներողություն խնդրեն ու գնան։