ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
«Փառք մեր ժողովրդին,
Փառք մեր զինվորներին,
Փառք մեր վետերաններին,
Փառք մեր պետականությանը:
Շնորհավոր Եռատոն»:
[86b700bf9b15bac625a69768efad7686.jpg]
[0de2976650b0aa6db97304b55f7dd068.jpg]
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:
Տոնական միջոցառումների ավարտից հետո Աննա Հակոբյանն առանձին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տիկնոջ Լիանա Ղուլյանի հետ։
[f54fb219e854da64bc61eba03271efab.jpg]
[f0249c043fe9d40f8a6b6714483413c1.jpg]
[075bff4772b5412283ca79a56b44abeb.jpg]
[7a8d41116d60935353bc6d131bc085da.jpg]
[8c1e8c33306f68716d69e48c3606394d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...