Գերմանիայի կառավարությունը մեծացրել է Բունդեսվերի ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում

Բեռլինը և Փարիզը Լեհաստանի օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի ներծխուժումից հետո կոշտ դիվանագիտական ​​քայլեր են ձեռնարկել: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպանին, գրում է Bild-ը:


«Պուտինի գործողությունները՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու առումով, վտանգավոր են և անընդունելի: ՆԱՏՕ-ի երկրները միավորված են դաշինքի տարածքի և մեր անվտանգության պաշտպանության հարցում»,- ասված է հայտարարության մեջ:


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ընդգծելով, որ ինքը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը սխալ չի համարում և դա չէր կարող սխալմունք լինել:


Ի պատասխան՝ Գերմանիայի կառավարությունը մեծացրել է Բունդեսվերի ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում. այժմ երկուսի փոխարեն չորս կործանիչներ հերթապահություն կկատարեն Լեհաստանի երկինքը վերահսկելու համար:


Ֆրանսիան ևս կանչել է Ռուսաստանի դեսպանին Փարիզում: Արտգործնախարարի պաշտոնակատար Ժան-Նոել Բարոն France Inter հեռուստաալքի եթերում հայտարարել է, որ Մոսկվան պետք է դադարեցնի «ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ուժի փորձարկումը»:

Քաղաքականություն

Պատահարներ