Փաշինյանը մոտ ժամանակներս կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտնի հետ․ Սիմոնյան

«Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կմեկնի Մոսկվա և կհանդիպի Վլադիմիր Պուտնի հետ»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ։ Հնարավոր է՝ վարչապետը հանդիպում ունենա վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց եթե երկրի ղեկավարի այցը պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»,– պատասխանեց ԱԺ նախագահը։


Նա նաև հավելել է․ «Մենք բոլորի հետ ենք եղբայրական, մինչև այն պահը, երբ իրենք ապացուցում են, որ մեր նկատմամբ նույն կերպ չեն տրամադրված։ Եթե ձեր գնահատականով ՌԴ-ն մեր նկատմամբ եղբայրական չի տրամադրված, ուրեմն, եղբայրական չէ»։


Անդրադառնալով այս մասին ՀՀ վարչապետի հայտարարություններին, նա նշել է. «Արդյոք իրե՞նք են մեր նկատմամբ տրամադրված, ես չգիտեմ։ Ավելի շուտ կասկածներ ունեմ, որ այնքան էլ լավ չեն տրամադրված»։

Քաղաքականություն