Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան՝ ընդդիմության․ Ալեն Սիմոնյան
«Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կան որոշ անհատներ, որ տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ կա արտախորհրդարանական ընդդիմություն, և հույս ունի, որ նրանց մեծ մասը կհայտնվի ԱԺ-ում․
«Իրենց ասածը ոչ մեկը չի լսում, իրենք 7 հոգի փողոցում չեն կարող հավաքել։ Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան, եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»,- ասել է նա։
Լրագրողի հարցին՝ Սամվել Կարապետյանի ուժը մրցակից է, նա ասել է՝ «Ոչ, որովհետև այդ պոնտը՝ փող ենք ծախսում, փող կբաժանենք, փողոտ տեղ է, մեզ հետ կարելի է միավորվել և հետո հայտնվել, պետական պաշտոն ստանալ, այլևս չի աշխատում, որովհետև դա պոնտ է, որովհետև քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում հայտնվել է, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստարան գտնել ԱԺ-ում»։
Նա նաև նշել է՝ ե՞րբ եք տեսել, որ խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջի. «Չի եղել նման օրինակ»։
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Ն...
«Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, դատապարտելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ...
Ռուսաստանը Երևանից պարզաբանում է ակնկալում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մոսկվան ՀՀ վար...
«Թե ինչքանո՞վ է ՌԴ-ն կարող ԼՂ հարցը սերունդներին թողնելու իր առաջարկն իրականություն դարձնել, հարց է». Աղաջանյան
«Եթե մենք պայմանավորվածություն ունենք, որ կարգավիճակի մասին խոսակցությունները պետք է թողնել ապագա սերունդներին, ենթադրվո...